Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Անհասցե պայքար

Անհասցե պայքար
20.05.2016 | 14:46

Պարզվում է` կոռուպցիայի դեմ պայքարն ամենևին էլ Հովիկ Աբրահամյանի մտքի արդյունքը չէ, այլ կառավարության: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարը սկսել է ոչ թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այլ կառավարությունը»,-նշեց պատգամավորը: Տպավորությունն այնպիսին է, թե Հովիկ Աբրահամյանը ոչ միայն կառավարության ղեկավար չէ, այլև սովորական անդամ: Իսկ եթե թիրախը նրանից շեղելու, պատասխանատվության բեռը գցելու և քննադատությունների ալիքը «վերափոխելու» նպատակ է դրված, կարելի է հասկանալ մեծամասնության ղեկավարի ակնարկը:

Առաջնային և օրակարգային հարց դիտարկելով կոռուպցիայի ու մենաշնորհի դեմ պայքարը, Բաղդասարյանն ընդգծեց, որ այսօրվա իրավիճակն է թելադրում կառավարությանն ավելի ճկուն աշխատել: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաև վստահեցրեց, որ պետք է համբերությամբ զինվենք, և որ մեկ-երկու ամիս հետո այդ փոփոխությունները կզգացվեն: «Որևէ տեղ, որևէ երկրում նման ռեֆորմատիվ փոփոխությունները, միանգամից, արագ կատարվող, որևէ արդյունքի չեն հասցրել: Դա բավական ռիսկային է, վտանգավոր»,- հավելեց իշխանության ներկայացուցիչը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3118

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ